Որոշումը պետք է ժողովուրդը կայացնի հանրաքվեի միջոցով․ Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
31 Օգոստոսի 2026, 23:15
Մենք նախկինի պես կարծում ենք, որ մեր երկու երկրների գործընկերությունը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ։
«Եթե պարոն Փաշինյանն այլ կարծիքի է, և եթե նա կարող է դա բացատրել հայ ժողովրդին, ուրեմն հայերը համապատասխան ձևով կքվեարկեն հանրաքվեում, եթե այն կայանա։ Իսկ դա հենց այն է, ինչ ԵԱՏՄ գագաթնաժողովում խորհուրդ են տվել պետությունների ղեկավարները՝ ընդունելով հատուկ հայտարարություն։
Ոչ բոլոր ժողովուրդներն են կողմ քվեարկում եվրաինտեգրմանը։ Օրինակ՝ վերջերս Իսլանդիայում հանրաքվե անցկացվեց, և իսլանդացիները դեմ արտահայտվեցին։ Տեսնենք՝ ինչ տարբերություն կա իսլանդացիների և հայերի միջև»,- նշել է Պեսկովը։
Նշենք, որ օգոստոսի 30-ին Իսլանդիայում հանրաքվե է անցկացվել Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Քվեարկության արդյունքներով՝ ընտրողների 53%-ը դեմ է արտահայտվել բանակցությունների շարունակմանը։