Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար․ Մխիթարյան

22 Մարտի 2024, 00:35

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։ Այս մասին գրում է Championat-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից:

«Ինչպիսի մարզիչ է Կլո՞պը։ Հոգեբան, որը քեզ վստահություն և ազատություն է տալիս: Որպես ֆուտբոլիստ պատրաստ ես կյանքդ տալ Կլոպի համար: Մի անգամ մարզման ժամանակ մենք հարվածներ էինք հասցնում դարպասին, և նա ասաց ինձ․

«Եթե յոթ գոլ խփես, ես քեզ 50 եվրո կտամ, եթե ոչ, ապա դու ինձ»։ Ես հիասթափված եմ, քանի որ կորցրել եմ 50 եվրո։ Մի քանի օր անց մենք 2:1 հաշվով հաղթեցինք «Այնտրախտին», դուբլի հեղինակ դարձա։ Խաղից հետո Կլոպը մոտեցավ ինձ գրկելու, իսկ ես խնդրեցի նրան վերադարձնել գումարը։ Եվ նա արեց դա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Միլանի «Ինտեր» -ի պաշտոնական կայքը։

Հիմա եթերում