Որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքվում. Արոնյանը՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու մասին

08 Հունիսի 2023, 17:10

Հայեր | Սպորտ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը անդրադարձել է Բաքվում 2023 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուն:

«Ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքվում:

Քանի որ ՖԻԴԵ-ն թույլատրում է հիբրիդային ձևաչափը, առաջնությանը կմիանամ առցանց»,- գրել է Արոնյանը «Թվիթերում»։