Որքա՞ն է Մեծ Բրիտանիայի արժեքը․ Իլոն Մասկի հերթական ուշագրավ գրառումը
12 Օգոստոսի 2026, 14:00
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը կրկին որոշել է գլոբալ մակարդակով կատակել։ Այս անգամ միլիարդատերը հետաքրքրվել է, թե «որքան արժե» Մեծ Բրիտանիան։
Պատճառը The Babylon Bee-ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված երգիծական գրառումն է, թե գործարարը պատրաստվում է գնել ամբողջ երկիրը՝ «խոսքի ազատությունը վերադարձնելու համար»։
Կատակն ակնհայտորեն Մասկի ոճով էր։ Դեռևս 2017 թվականին նա նույն արտահայտությունն էր գրել՝ ի պատասխան Twitter-ը գնելու առաջարկի։ Այն ժամանակ էլ նրա գրառումը ընկալվել էր որպես հեգնական արձագանք։
Այժմ միլիարդատերը կարծես «մոլորակային մասշտաբի անշարժ գույքի շուկա» է ուսումնասիրում՝ սոցիալական ցանցերից հասնելով մինչև պետությունների։

