Օտարերկրացիների մուտքը Ղազախստան կարող է դառնալ վճարովի

04 Օգոստոսի 2026, 21:50

Քաղաքականություն

Ղազախստանում քննարկում են օտարերկրացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վճարովի մուտքի համակարգ ներդնելու հնարավորությունը։

Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նախաձեռնության հաստատման դեպքում մինչև տարեվերջ նախատեսվում է գործարկել մուտքի վճարովի էլեկտրոնային թույլտվությունների համակարգ։

Փոփոխությունը վերաբերելու է օտարերկրյա բոլոր քաղաքացիներին։