Հայաստանում ոտնահարվում են Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական իրավունքները․ Լիլիթ Գալստյան

18 Օգոստոսի 2026, 13:17

Քաղաքականություն

Երկրում ոտնահարվում են Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական իրավունքներն ու անմեղության կանխավարկածը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին և դրանց ընթացքում տեղ գտած իրավախախտումներին։

Պատգամավորը հիշեցրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունն ու դրան հաջորդած գործողությունները, որոնք, նրա գնահատմամբ, «պատվիրված վրեժխնդրության» տպավորություն էին թողնում։

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի և Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող քննադատություններին՝ Լիլիթ Գալստյանը նշել է․

«Չի՛ կարելի անհիմն հայտարարություններ անել և չգիտակցել Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկությունը։ Թուլացնելով եկեղեցին՝ թուլացնում եք պետականության հիմքերը»։