«Ուենսդեյ» սերիալի ստեղծողներից Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է «Next Gen 2026» հեղինակավոր վարկանիշում

17 Նոյեմբերի 2026, 00:20

Հայեր

32-ամյա Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է «The Hollywood Reporter» պարբերականի «Next Gen 2026» ամենամյա վարկանիշում, որում ներկայացվում են համաշխարհային ժամանցային ինդուստրիայի ամենահեռանկարային երիտասարդ մասնագետները։

Փորձագետները գնահատել են Դոլբաշյանի ձեռքբերումները 1.21 ընկերության զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև նրա ներդրումը մի շարք հայտնի նախագծերի իրականացման գործում, որոնց թվում է հանրահայտ «Ուենսդեյ» սերիալը։

«Next Gen 2026» վարկանիշն ընդգրկում է մինչև 35 տարեկան 35 ազդեցիկ պրոդյուսերների, թոփ-մենեջերների և ստեղծագործական ղեկավարների։ Նոյեմբերի սկզբին հրապարակված հոբելյանական ցանկում ներկայացված են մասնագետների նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք ձևավորում են ժամանակակից կինեմատոգրաֆիայի և սթրիմինգային հարթակների ապագան։