Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21 Հոկտեմբերի 2026, 10:30
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ի և Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ավտոշարասյունը ժամանել է Կոնստանտինյան պալատ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Օսլոյից թռիչք կատարած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում եղել է Ուիթքոֆը, վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում։ Այնուհետև օդանավակայանից մեկնել է Ուիթքոֆի և նրան դիմավորած Դմիտրիևի ավտոշարասյունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուիթքոֆը մեկնում է Սանկտ Պետերբուրգ։