Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ

11 Նոյեմբերի 2026, 15:45

Միջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ մյուս բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վաղը կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։

«Վաղը ես և Սթիվը պատրաստվում ենք մեկնել Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ հանդիպելու, քննարկելու այսօր քննարկված հարցերը և փորձելու ավելի մեծ առաջընթացի հասնել որոշ հարցերի շուրջ, քանի որ այդ ուղղությամբ որոշ հնարավորություններ ենք տեսնում»,- ԱՄԷ-ում եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Քուշները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոսռտի»-ին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, բանակցությունների նպատակն էր քննարկել մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտները։