«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը
17 Ապրիլի 2026, 10:00
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել:
Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը: