«Ուժեղ Հայաստան»-ի անդամներից 5-ը տնային կալանքի տակ են․ փաստաբան
29 Ապրիլի 2026, 22:41
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակի անդամներից 5-ը տնային կալանքի տակ են։ Այս մասին Armenia Sputnik-ի հետ զրույցում ասել է փաստաբան Յուրա Իվանյանը։
«Ընդհանուր 5 անձ է տնային կալանքի տակ, դատարանը Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը մասնակի էր բավարարել։ Երկու անձի վերաբերյալ դատարանը մերժեց խափանման միջոցի կիրառումը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Մենք մի երևույթի հետ գործ ունենք, որ մարդիկ աշխատանքի են ընդունվում և պետք է բուկլետներ բաժանեն, քարոզչություն իրականացնեն, այնուհետև դրա համար վարձատրվեն, բայց իրավապահները դա որպես քողարկված կաշառք են բնութագրում»,- նշել է Իվանյանը։