«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելով՝ Փաշինյանը խաչ է քաշում ընտրությունների լեգիտիմության վրա. Տիգրան Քոչարյան
05 Հունիսի 2026, 22:45
ԿԸՀ-ից «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու տարբերակն ավելի ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա փաստացի ստեղծում է մի իրավիճակ, որտեղ լեգիտիմ իշխանափոխության բոլոր հնարավորությունները սահմանափակում են: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Դրանից հետո պետք է ռազմական դրություն հայտարարվի: Բացի նրա ադրբեջանցի, թուրք և եվրոպացի գործընկերներից, ամբողջ աշխարհի համար սա կդիտարկվի բացահայտ խախտում»,-նշել է Տիգրան Քոչարյանը:
Նա նաև ասել է, որ Սամվել Կարապետյանին ընտրական գործընթացից դուրս թողնելով՝ Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, չի հանում մյուս ընդդիմադիր ուժերին:
«Սամվել Կարապետյանին աջակցող քաղաքացիները իրենց ձայնը կտան մյուս ընդդիմադիր դաշինքներին և կհաղթեն ընտրություններում, ինչը Փաշինյանին ձեռնտու չէ: «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելով, նա խաչ է քաշում ընտրությունների լեգիտիմության վրա և կանաչ լույս տալիս հետընտրական պրոցեսների գեներացմանը:
Ո՛չ միայն հետընտրական, այլ նաև մինչև ընտրության օրը դա որոշակի հարցեր է ստեղծում Ռուսաստանի հետ։ Հենց Ռուսաստանն էր Պուտինի շուրթերով խնդրել Փաշինյանին, որպեսզի նա չխանգարի կամ թույլատրի ռուսամետ քաղաքական գործիչներին զբաղվել քաղաքական պայքարով»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: