«Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ. Մամիկոն Ասլանյան
16 Հուլիսի 2026, 18:12
Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել և ինձ ներգրավել որպես մեղադրյալ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Այդ գործն իմ մասին չի եղել. ուղղակի 2026 թվականին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, գործը վերակենդանացվել է, և քննչական մարմինները հարկ են համարել ինձ որպես մեղադրյալ ներգրավել, կանչել ու տեղեկացնել այդ մասին։ Բնականաբար, ես ցուցմունք չեմ տվել, և իմ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու գրավը։ Շարունակել եմ իմ քաղաքական ու աշխատանքային գործունեությունը, մինչև իմացանք, որ գործն ուղարկվել է դատարան։ Գործի մանրամասներին ինքս էլ լիարժեք չեմ տիրապետում»,- նշել է Ասլանյանը։
Նրա խոսքով՝ այս գործով փորձում են հավելյալ ճնշում գործադրել իր վրա, որպեսզի զերծ պահեն քաղաքական ակտիվությունից։