«Ուժեղ Հայաստան»-ը և IODA-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում հետընտրական զարգացումները

29 Սեպտեմբերի 2026, 21:15

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Հայաստանում հետընտրական զարգացումները եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

«Ուժեղ Հայաստան»-ը հետեւողականորեն վերականգնելու է խարխլված ժողովրդավարության հենասյուները։