«Ուժեղ Հայաստան»-ը հավաք կիրականացնի. Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացվել

30 Ապրիլի 2026, 17:42

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 3-ին, 4-ին, 5-ին և 8-ին նախատեսում է Հանրապետության հրապարակում հավաքներ իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը հանրային հավաքի անցկաղման վերաբերյան իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որում նաև գրված է, որ վերը նշված օրերին տեղի ունենալիք հավաքները կլինեն ժամը 17։30-22․00-ն։

Հավաքների նպատակն է ՀՀ ներքաղաքական և նախընտրական հարցերի քննարկումը։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա իրազեկման փաստաթղթում նշված է, որ նախատեսվում է 40.000 անձի մասնակցություն։

Հավաքի համար հնարավոր է տեղադրվի բեմահարթակ, կոնստրուկցիաներ, բարձրախոսներ, թմբուկներ, լեդ էկրան և այլ տեխնիկկան սարքավորումներ։

Նախատեսվում է նաև երթ՝ Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով։