«Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենում նախատեսում է հիմնել զբոսաշրջային կենտրոն

16 Սեպտեմբերի 2026, 12:12

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենում նախատեսում է հիմնել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին և կապահովի բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Հենց այս տեսլականով «Ուժեղ Հայաստան»-ը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, մեր խմբակցությունը՝ գլխավորությամբ Նարեկ Կարապետյանի, նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին։

Այդ ծրագիրը Տիգրանաշենին կտա նոր և լավ վարձատրվող աշխատատեղեր՝ հնարավորություն ստեղծելով, որ դուք և ձեր երեխաները, սիրելի՛ տիգրանաշենցիներ, կարողանաք ապագա կառուցել հենց ձեր հայրենի համայնքում», — հայտարարել է նա։