«Ուժեղ Հայաստան»-ի ևս 10 անդամի տներում խուզարկություններ են իրականացվել․ Անդրանիկ Գևորգյան

23 Հոկտեմբերի 2026, 14:19

Քաղաքականություն

Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 անդամի տներում խուզարկություններ են իրականացվել։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս պահին Ստեփանավանի ավագանու 4 անդամ ձերբակալված է, ևս 2-ը գտնվում են տնային կալանքի տակ։

«Եվս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ վախենում են պարտությունից։

Մենք՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներս, չենք կոտրվի՝ ինչպես մեր առաջնորդը։ Գնալու ենք մինչև վերջ՝ հանուն ուժեղ Ստեփանավանի»,- ասել է Գևորգյանը։