«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին
18 Սեպտեմբերի 2026, 23:30
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին՝ տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Զարգացում, ո´չ թե հանձնում»,- նշել է նա։