Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին օգտագործել իր ստորգետնյա գազապահեստարանները

02 Հունիսի 2026, 19:45

Տնտեսություն և Բիզնես

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում առաջարկել է Ադրբեջանին օգտագործել Ուկրաինայի՝ Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա գազապահեստարանները, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30 միլիարդ խորանարդ մետր։

Ուկրաինան արդեն ինտեգրված է վերափոխված Տրանսբալկանյան երթուղուն, որի միջոցով Կասպյան գազը կարող է տեղափոխվել Եվրոպայի էներգետիկ դեֆիցիտ ունեցող տարածաշրջաններ։

Ուկրաինայի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի գազի առաջին փորձնական մատակարարումները հաստատել են այդ երթուղու կենսունակությունը։