Ունենք պետություն, որի իշխանությունը հակառակորդի դաշնակիցն է․ Վիգեն Հակոբյան
25 Ապրիլի 2025, 23:00
Ունենք պետություն, որի իշխանությունը հակառակորդի դաշնակիցն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնելոգ Վիգեն Հակոբյանը։
«Ունենք պետություն, որի իշխանությունը հակառակորդի դաշնակիցն է։ Արդյոք կլինի այնպես, որ ժամանակի ընթացքում, այն էլ շատ մոտ ապագայում Հայաստանի իշխանությունները նաև, պարզ ասած, կուրանան Ցեղասպանության հարցը, դա չեմ բացառում, նույնիսկ տրամաբանական եմ համարում այս իշխանության գաղափարախոսության պարագայում։ Այն գաղափարախոսության, որ մի քանի տարի է, ինչ հրամցվում է հայ հասարակությանը»,- ասել է քաղտեխնոլոգը։
Նրա չի բացառում, որ, օրինակ, հաջորդ տարի Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը։
«Մի քիչ անսպասելի էր, որ, օրինակ, Սուրբ Հարության պատարագը ցուցադրվեց Հանրային հեռուստաընկերությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որ սովորաբար ապրիլի 24-ին ցուցադրվում է հեռուստաընկերություններով, վստահ չէի, որ այս տարի ցուցադրվելու է, քանի որ այն խոսույթը, որ կա ՀՀ իշխանությունների առաջին դեմքերի մոտ, իրենք տրամաբանական եզրահանգման էին բերում, որ կարող է ինչ-որ մի բան այս տարի փոխված լինի։ Վստահ չեմ, որ հաջորդ տարի չենք ունենա այն, ինչի մասին վատ կանխատեսումներ ունեմ»,- ասել է Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։