«Ուրարտու» անսամբլը նվաճել է Սուխումիի ազգային մշակույթների փառատոնի Գրան պրին
05 Հուլիսի 2025, 18:35

«Ուրարտու» հայկական ժողովրդական պարի անսամբլը (ղեկավար՝ Շ. Զ. Նասիլյան) մասնակցել է մասնակցել է հունիսի 23-30-ը Աբխազիայի Հանրապետության Սուխումի քաղաքում կայացած «Ատին Մայդան» ազգային մշակույթների միջազգային փառատոն-մրցույթին: Մրցութային ծրագրի շրջանակում կազմակերպվել են էթնո-երեկոներ։
«Ուրարտու» անսամբլը ներկայացրել է Հայաստանը, ինչպես նաև՝ խորեոգրաֆիայի վարպետության դաս։ Փառատոնի արդյունքներով՝ խումբը նվաճել է Գրան պրի «Խորեոգրաֆիա» անվանակարգում, ինչպես նաև ստացել 1-ին աստիճանի դափնեկրի դիպլոմներ։ Միջոցառմանը մասնակցել են խմբեր ամբողջ Ռուսաստանից։


