«Ուրարտու» ժողովրդական պարի համույթը «Կուբանի կազակ» փառատոնում արժանացել է դիպլոմների

09 Հուլիսի 2023, 13:48

Մշակույթ

«Ուրարտու» ժողովրդական պարի համույթը հաջողությամբ է հանդես եկել Սոչիում անցկացված «Կուբանի կազակ» ժողովրդական խմբերի XXV համառուսական փառատոնում՝ ստանալով II աստիճանի դիպլոմներ տարբեր անվանակարգերում և տարիքային խմբերում։

Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ա լիքը հայտնում է, որ համույթի պարողներին և նրա ղեկավար Շողիկ Նաիլյա նին հաջողության համար շնորհավորել է Տիմաշևսկի շրջանի ղեկավար Անդրե յ Պալին։

«Կուբանի կազակ» փառատոնն անցկացվում է ավանդական ժողովրդական մշակույթի պահպանման և ազգամիջյան համագործակցության ընդլայնման նպատակով։ Այս տարի փառատոնը նվիրված էր նաև Կուբանի պետական ​​երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար Վիկտոր Զախարչենկոյի ծննդյան 85-ամյակին։