Ուրուգվայում «Թումո» կենտրոն կբացվի

22 Հունիսի 2025, 00:20

Կրթություն

Ուրուգվայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նորարարական կրթության հայկական կենտրոնի մասնաճյուղի կառուցման մեկնարկի արարողությունը:

«TUMO Montevideo»-ն իր դռները կբացի 2026 թվականին Մոնտեվիդեոյում՝ Carrasco միջազգային օդանավակայանի հարևանությամբ:

Մասնաճյուղը կընդունի շաբաթական 1500 պատանիների, որոնք կվերապատրաստվեն տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտի ութ ուղղություններով։