Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
02 Հուլիսի 2026, 10:30
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։