Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան. վաղը կգա Հայաստան

01 Հուլիսի 2026, 19:20

Քաղաքականություն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։

Վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։