Ուշադրություն. Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է

23 Սեպտեմբերի 2026, 22:40

Տնտեսություն և Բիզնես

Քանաքեռավան բնակավայրում մատակարարվող ջուրն աղտոտված է։ Այս մասին զգուշացնում են բնակավայրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական կարգավորումը չօգտագործել ջուրը խմելու, սնունդ պատրաստելու և կենցաղային նպատակներով։ Հորդորում ենք խստորեն պահպանել նշված պահանջն ու հետևել հետագա պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հայտարարության մեջ։