Ուշակովը ժամանել է հյուրանոց, որտեղ գտնվում են Ուիթքոֆն ու Քուշները

12 Նոյեմբերի 2026, 12:15

Քաղաքականություն

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոց, որտեղ գտնվում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, և արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Ուշակովի խոսքով՝ Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպմանը քննարկվելու են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու հետ կապված հարցեր։

Լրագրողների հարցերին պատասխանելիս նա նաև նշել է, որ եվրոպացիները դեռևս չեն կարողանում ընտրել բանակցողի՝ կարգավորման հարցերով բանակցություններ վարելու համար։ Նրա խոսքով՝ առայժմ որոշում չկա, թե ում հետ են եվրոպացիները շփումներ հաստատելու։

Քուշներն ու Ուիթքոֆը Մոսկվա են ժամանել հինգշաբթի առավոտյան։ «Վնուկովո» օդանավակայանում նրանց դիմավորել է Կիրիլ Դմիտրիևը, որից հետո նրանք ուղևորվել են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոց։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Մոսկվայում կհանդիպի Ուիթքոֆի և Քուշների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել Աբու Դաբիից։ Այնտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։

Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպումը կկայանա օրվա առաջին կեսին։