Քանի դեռ ուշ չէ, ուշքի եկեք. Իգոր Կրուտոյն՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

17 Հունիսի 2025, 23:21

Քաղաքականություն

ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին:

Կոմպոզիտորը նշել է, որ խուզարկություններ են ընթանում իր ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի Երևանի տանը միայն նրա համար, որ վերջինս աջակցել է իր եկեղեցուն և ժողովրդին։

«Այդ երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել։ Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր տվել են այդ հրամանը, և ովքեր կատարել են այն, կանցնի որոշ ժամանակ և կամաչեն դրա համար: Եվ քանի դեռ ուշ չէ՝ ուշքի եկեք, օգնեք և աջակցեք Սամվել Կարապետյանին։ Ես հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի և այդ ամենը կհամարվի որպես թյուրիմացություն»,- ասել է կոմպոզիտորը: