Օվերչուկը՝ հայկական ներմուծման նկատմամբ հնարավոր նոր միջոցների մասին
04 Հունիսի 2026, 11:29
Հայկական ապրանքների նկատմամբ հնարավոր նոր միջոցները կախված կլինեն նրանից, թե ստուգումների ընթացքում կբացահայտվի՞ արդյոք սպառողների համար վտանգ ներկայացնող որևէ խնդիր։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եթե ինչ-որ բան հայտնաբերվի, ապա միջոցներ կձեռնարկվեն, եթե չհայտնաբերվի՝ չեն ձեռնարկվի»,- ասել է Օվերչուկը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության հետ զրույցում։
Մեկնաբանելով հայկական ապրանքների նկատմամբ վերջերս կիրառված միջոցները՝ նա նշել է, որ անհրաժեշտ է ստուգել Հայաստանից մատակարարվող նոր բերքն ու նոր արտադրանքը, ինչը բնական գործընթաց է։
«Ռուսաստանը հայկական ներմուծման նկատմամբ որևէ սահմանափակում չի մտցնում։ Ընթանում է սովորական աշխատանք՝ կապված այն հանգամանքի հետ, որ այժմ նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է հայտնվել, և, բնականաբար, ստուգումների ընթացքում կարող են ի հայտ գալ որոշ հարցեր»,- եզրափակել է Օվերչուկը։