Ավելի քան 10 երկրների ղեկավարներ շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ

18 Մարտի 2024, 12:57

Քաղաքականություն

Ավելի քան 10 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իրենց շնորհավորանքներն են հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Պուտինին շնորհավորողների թվում են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեվը, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, Հոնդուրասի նախագահ Սիոմարա Կաստրոն և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Բացի այդ, շնորհավորանքներ են հղել Մոլդովայի Գագաուզի Ինքնավար Հանրապետության ղեկավար Եվգենjա Գուցուլը և Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլայնը։

Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես շնորհավորել են Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։