Ողբերգական դեպք Երևանում․ 57-ամյա տղամարդը վայր է ընկել մետրոյի գետնանցումից և մահացել
17 Օգոստոսի 2026, 23:00
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում «Գարեգին Նժդեհ» մետրոյի կայարանի գետնանցման վերնամասից՝ մոտ 10 մետր բարձրությունից, վայր է ընկել ՌԴ 57-ամյա քաղաքացի Անդրեյ Բ․-ն։
«Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է։