Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին

31 Օգոստոսի 2026, 23:30

Հայեր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած իրավապահները տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են 31-ամյա Հ․ Ս․-ի կախված դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանությունից առաջ տղամարդը եղել է ընտանիքի անդամների հետ։ Հարազատները պատրաստվելիս են եղել մեկնել միջոցառման, սակայն, երբ հայրը հարցրել է, թե ինչու չի միանում իրենց, որդին պատասխանել է, թե մի քանի գործ ունի անելու։ Միջոցառումից վերադառնալով՝ ընտանիքի անդամները նրան հայտնաբերել են մահացած։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։