Ողբերգական դեպք Կապանում. վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 92–ամյա հետիոտնին

14 Օգոստոսի 2026, 16:06

Հայեր

Սյունիքի մարզի Կապան քաղաքում օտարերկրացի վարորդը «Budsun» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը մահացել է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին։

«Ժամը 08։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 62-ամյա Ֆարող Ա.-ն կցորդիչով բեռնատարով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 92-ամյա Ժորա Բ.-ին։ Տղամարդը տեղափոխվել է «Կապան» ԲԿ, որտեղ ժամեր անց մահացել է»,- գրում է կայքը:

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։