Ողբերգական պատահար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»․ վարորդ է մահացել

30 Օգոստոսի 2026, 16:55

Հայեր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում մահվան ելքով դեպք է գրանցվել։

Օգոստոսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է։ Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է։

Ընկերությունը խոր ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։