Պահանջս է, որ Տավուշն էլ Արցախի ճակատագրին չարժանանա. երթին միացած ուսանող

10 Մայիսի 2024, 13:58

Քաղաքականություն

Իմ ցանկությունը մեկն է, որ Տավուշն էլ Արցախի ճակատագրին չարժանանա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միացած ՀՊՄՀ -ի ուսանողուհի Էլվիրա Գրիգորյանը:

«Միացել եմ պայքարին հանուն իմ հայրենիքի, իմ Արցախի և իմ Տավուշի: Պահանջս այն է, որ Արցախս հետ բերեն, և որ Տավուշն էլ նույն ճակատագրին չարժանանա»,- ասել է ուսանողը: