Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո

04 Սեպտեմբերի 2026, 22:45

Քաղաքականություն

«Աննկարագրելի շնորհակալ ենք ձեր մտահոգության և անհանգստության համար»,- Instagram-ի իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով «Պռեգոմեշ»-ի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ քննչական կոմիտեի կողմից պահեստների փակ լինելու պատճառով այս պահին հնարավոր չէ համալրել խանութների տեսականին։

«Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։ Պահեստներում փակի տակ է 10 հազար զարդ և «Պռեգոմեշ»-ի այլ ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է»,- նշել է Սիրուշոն։

Հիմա եթերում