Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած ռոբոտը Լաս Վեգասում արժանացել է գլխավոր մրցանակի
11 Հունվարի 2024, 19:43
Պաոլո Պիրջանյանի «Embodied» ընկերության արտադրած Moxie ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» կատեգորիայում։
«Embodied»-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Պաոլո Փիրջանյանը հայ է, ծնվել է Իրանում և պատանեկության տարիներին փախել Դանիա: Վաղ մանկությունից նա զբաղվել է համակարգիչներով և ծրագրավորմամբ։ Ռոբոտաշինության դոկտորի կոչում ստանալուց հետո Պաոլոն դարձել է սպառողական ռոբոտաշինության առաջատարներից մեկը:
Աշխատել Է NASA JPL-ում և ղեկավարել համաշխարհային կարգի թիմեր և ընկերություններ iRobot-ում, Evolution Robotics-ում և այլն: