Փարիզի Օստերլիցի երկաթուղային կայարանի մոտ հրդեհ է բռնկվել․ ԶԼՄ-ներ

14 Հոկտեմբերի 2026, 15:00

Միջազգային

Հոկտեմբերի 14-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Փարիզի Օստերլիցի երկաթուղային կայարանի հարակից տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կայարանին հարակից վեցհարկանի շենքում, որտեղ ուժեղ ծուխ է նկատվել։

Նշվում է, որ այս պահին տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Հրշեջները շարունակում են աշխատել կրակը մարելու ուղղությամբ։