Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել ազատ արձակել նրանց

13 Փետրվարի 2025, 22:53

Քաղաքականություն

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է«Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվումէ Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալմանհանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու
մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդներիապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։

Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետիտեղակալ Առնո Նգաչայի կողմից։