Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել

23 Մայիսի 2024, 13:18

Հայեր

Փարիզի քաղաքապետարանը լեգենդար  շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն: 

442413507_476039598279565_7208869703862694796_n.jpg (948 KB)

Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։

Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։

442417461_476039994946192_2702796829289221159_n.jpg (671 KB)

Ազնավուրի անունով հրապարակն անվանակոչելու որոշումը Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականին նրա կիսանդրին բացվել է Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը։

442410148_476042098279315_4118698120606297234_n.jpg (1006 KB)

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Ազնավուրը ոչ  միայն փայլուն արտիստ էր, այլև բանաստեղծ, կոմպոզիտոր, որ ծնվել էր Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում:

442419464_476048658278659_1071099148177447801_n.jpg (89 KB)

Ազնավուրն ավելի քան հազար երգի համահեղինակ է։ Նրա ձայնագրություններն ամբողջ աշխարհում վաճառվել են 180 միլիոն օրինակով: Ազնավուրը խաղացել է ավելի քան 60 ֆիլմում:

442428394_476040054946186_2748037722628092868_n.jpg (1.12 MB)