Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը

19 Հոկտեմբերի 2026, 13:20

Միջազգային

Երկուշաբթի օրը ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի թանգարանի մուտքը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով թանգարանի ղեկավարությանը և արհմիությանը։

Ըստ աղբյուրի՝ թանգարանի շենքի մոտ հավաքվել են Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի շարժմանն աջակցող ցուցարարներ։ Նրանք փակել են Լուվրի մուտքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ամբողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կյանքի թանկացման և գների բարձրացման։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, անկարգություններով, ջարդերով և վանդալիզմի գործողություններով։ Արմատական հայացքներ ունեցող երիտասարդները ջարդել են խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու ավտոմեքենաները։

Ջարդարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2 հազար մարդ։