Փարիզում կանցկացվի Բաքվում պահվող հայ գերիների դիմանկարների ցուցահանդես
28 Օգոստոսի 2026, 16:15
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզում կանցկացվի Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների դիմանկարների ցուցահանդեսը։ Պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերի 2-ին։
Միջոցառումը կազմակերպվել է Փարիզի փոխքաղաքապետի, CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Ֆրանկ Փափազյանի, ինչպես նաև Օդրի Պյուլվարի աջակցությամբ։
Ցուցադրության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ գերիների և Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ճակատագրին, որոնք, ըստ միջոցառման կազմակերպիչների, ապօրինաբար պահվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։


