Պարտության, զոհերի, հայրենիք հանձնելու ու ողբերգության խորհրդանիշն ես դու. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

19 Մարտի 2026, 23:48

Քաղաքականություն

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով․

«Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ եթե առաջիկա ընտրություններին նա չընտրվի, ապա տեղի կունենա պատերազմ։

Նույն տեքստերը 2021 թվականի ընտրություններին Փաշինյանը նույնպես ասել է, և իր հիմնական խաղաթուղթը նաև սա էր՝ խաբելով մարդկանց։

Իրականում 2021 թվականից հետո տեղի է ունեցել 2 պատերազմ»։