Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02 Հոկտեմբերի 2026, 10:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Մինսկում այս պահին մեկնարկել է խորհրդի նեղ կազմով նիստը, որին ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Ընդ որում` ՀՀ վարչապետը նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։
Այսօր` ավելի ուշ, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ մասնակից երկրների ղեկավարները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկ ոլորտում համագործակցությանը։