Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա քաղաքավարական այց է լինելու․ Օլեգ Մակարենկո

18 Նոյեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, միջազգային մեկնաբան Օլեգ Մակարենկոն Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցը, որի շրջանակում նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարծում եմ՝ Փաշինյանի՝ առաջիկայում ՌԴ կատարելիք այցն անարդյունավետ զրույց է լինելու։ Քննարկման ենթակա հարցերը գրեթե բացակայում են։

Առաջին՝ Հայաստանը տրամադրված է անդամակցել Եվրամիությանը, մինչդեռ ՌԴ-ն առաջարկում է Հայաստանին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Սակայն Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալն անշահավետ է։ Հետևաբար, տնտեսական հարցերն, անշուշտ, կբարձրացվեն, բայց արդյոք դրանք Հայաստանի համար դրական լուծում կստանան։ Կարծում եմ՝ ոչ։

Երկրորդ՝ Հայաստանը դուրս է մնացել պաշտպանական դաշինքի շրջանակներից, այսինքն՝ չի կատարել ֆինանսական վճարումները և, հետևաբար, կորցրել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքը։ Արդյո՞ք Փաշինյանը կվճարի, կվերադառնա դաշինք և կապահովի այդ հարցի շուրջ լիարժեք քվեարկության իրավունքի վերականգնումը։ Կարծում եմ՝ ոչ։

Այսպիսով, այցը մեծ մասամբ քաղաքավարական բնույթ է կրելու։ Փաշինյանը կցանկանար ստանալ տնտեսական արտոնություններ և Ռուսաստանի տարածքում հայկական ապրանքների հետագա իրացման հնարավորություններ, սակայն հարաբերությունների տարանջատման և Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման պայմաններում այդ հարցն, ըստ էության, փակված կլինի»,- նշել է փորձագետը։

Հիմա եթերում