Փաշինյանի դերը հայոց պատմության մեջ նման է Զելենսկու դերին Ուկրաինայում. Եվգենի Սատանովսկի

05 Փետրվարի 2025, 22:40

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին։

«Թրամփը գործում է այնպես, ինչպես պետք է գործի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Նա չի խաղում, նա ազնիվ մարդ է, նա հանրապետական է: Դեմոկրատները խեղդում են ձեզ իրենց գրկում և ստորաբար կոտրում ձեր կողերը, օձի թույնով կծում ձեր մեջքից: Իսկ հանրապետականն, ազնվորեն խփում է ձեր ատամներին: Թրամփը դասական ամերիկյան հանրապետական նախագահ է, նա իր պոչը չի շարժում: Իսկ թե ինչ կստացվի դրանից, կտեսնենք», — ասել է Սատանովսկին:

Ըստ փորձագետի՝ Փաշինյանի դերը հայոց պատմության մեջ նման է Զելենսկու դերին Ուկրաինայում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու պետք է հիմա անհանգստանանք մի երկրի համար, որը ղեկավարում է մի մարդ, ում դերը հայոց պատմության մեջ, հավանաբար, շատ նման կլինի Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) դերին Ուկրաինայի պատմության մեջ։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. այս ամենը կապված է այն հարցի հետ,որ Անդրկովկասն այսօր Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի պայքարի առարկան է։

Մենք (Ռուսաստանը) այնտեղ էինք մինչև վերջերս բոլոր ռուսական ցարերի ջանքերի շնորհիվ, բայց մենք դադարեցինք լինել այնտեղ։ Դեռ ձևականորեն ինչ-որ առումով այնտեղ ենք, բայց մենք կորցրել ենք Անդրկովկասը, և դա փաստ է։ Կլինի արդյոք այնտեղ ինչ-որ բան, որը կհիշեցնի ռուսական կայսրության կամ Խորհրդային Միության հին ժամանակների մասին տեսանելի հեռանկարում, դա մեծ հարց է», — եզրափակել է Սատանովսկին: