Փաշինյանը երգով էր ասում՝ ես մենակ չեմ, իսկ Բագրատ Սրբազանն իրականում մենակ չէ․ Վիկտոր Սողոմոնյան

10 Մայիսի 2024, 21:50

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը դիմել է այն մարդկանց, որոնք փորձում են համեմատել Նիկոլ Փաշինյանին ու Բագրատ Սրբազանին։

«Մարդկանց, որոնք փորձում են Նիկոլ Փաշինյանին ու Բագրատ Սրբազանին համեմատությունների մեջ դնել՝ ի վնաս Բագրատ Սրբազանի, մի բան եմ ուզում մատնացույց անել․ Բագրատ Սրբազանի մեջքին կանգնած է ազգային ինստիտուտը։

Բագրատ Սրբազանը միայնակ չէ, եթե Փաշինյանը երգի մեջ էր ասում՝ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, այսինքն՝ փորձում էր համոզել, հիմա Բագրատ Սրբազանն իրականում մենակ չէ, իր թիկունքում Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտն է, ընդհանրապես՝ քրիստոնեության ինստիտուտն է, որովհետև այս մարդը չի ասել՝ ես հրաժարվում եմ իմ դիրքից ու գամ, դառնամ քաղաքական գործիչ։ Ինքը շարունակում է հարգանքի արժանի հմտությամբ ներկայանալ որպես հոգևոր սպասավոր, եկեղեցու սպասավոր»,- ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը։

Հիմա եթերում