Փաշինյանի իշխանությունն անում է այն ամենը, ինչը չի բխում Հայաստանի շահերից․ Հարութ Սասունյան
18 Սեպտեմբերի 2026, 23:55
Վերջին 25 տարիների ընթացքում «Հայաստան-Արցախ» հիմնադրամը Հայաստան է ուղարկել շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դոլարի դեղորայքային օգնություն։ Դեղորայքը եղել է նոր և ոչ ժամկետանց։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում հայտարարել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր, «Քըրքորյան» հիմնադրամի աշխատանքները համակարգող Հարութ Սասունյանն՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը Սփյուռքից ուղարկվող «սեքնդ հենդ» ապրանքների կարիքը չունի։
Հարութ Սասունյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուղղված է Սփյուռքի դերի նսեմացմանն ու քաղաքական մասնակցության սահմանափակմանը։
«Փաշինյանի իշխանությունն անում է այն ամենը, ինչը չի բխում Հայաստանի շահերից։ Նրանք ոչ միայն հակադրվում են Սփյուռքին, այլև թույլ չեն տալիս, որ արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները քվեարկեն դեսպանատներում, ինչպես դա արվում է բազմաթիվ ժողովրդավարական երկրներում։
Այս ամենն ունի մեկ նպատակ՝ թույլ չտալ, որ որևէ մեկը, ով իրենց կողմնակիցը չէ, մասնակցի քաղաքական կյանքին։ Նրանք գիտեն, որ Սփյուռքում ապրողների մեծ մասը դեմ է իրենց ապազգային քաղաքականությանը։ Եթե Հայաստանում ես բողոքում՝ ձերբակալում են, իսկ եթե Սփյուռքից ես բողոքում՝ «սև ցուցակում» են ներառում և արգելում մուտքը Հայաստան»,- ընդգծել է Հարութ Սասունյանը։