Փաշինյանի իշխանությունը փորձում է Սփյուռքում կազմաքանդել ազգային դիմադրությունը. Լևոն Բարոնյան

10 Հոկտեմբերի 2023, 22:25

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունը ոչ թե դավաճանական գործունեություն է ծավալում, այլ թշնամական։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի ԱՄՆ գրասենյակի անդամ Լևոն Բարոնյանը։

«Հայաստանի գործող իշխանությունը ոչ թե դավաճանական գործունեություն է ծավալում, այլ թշնամական։ Այս իշխանությունը վերջին տարիներին թիրախավորել է այն նույն ուժերին, որոնք գտնվել են և շարունակում են գտնվել թուրքական թիրախի տակ։ Թուրքերը ամենից շատ ատում են և վախենում Դաշնակցությունից, նույնն էլ այսօր ՀՀ-ի գործող իշխանություններն են», — ասաց Բարոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր փորձում են Սփյուռքում կազմաքանդել ազգային դիմադրությունը։

«Երբ հանդիպումներ ենք ունենում ԱՄՆ-ի տարբեր մակարդակների իշխանությունների հետ, մեզ բացահայտ ասում են, որ դժվար կարողանանք ձեր պահանջները բավարարել, քանի որ Հայաստանի իշխանությունները այլ օրակարգ են հետապնդում և այլ կերպ են ձևակերպում հարցերը։ Այդպես Հայաստանը խոչընդոտում է մեր գործունեությանը։ Բոլոր այն կառույցները, որոնք ազգային օրակարգ էին հետապնդում, այս իշխանության կողմից կազմաքանդվեցին, օրինակ Արցախի ՊԲ-ն։ Հիմա, կարծես, հերթը հասել է Հայ դատին և փորձում են Սփյուռքում կազմաքանդել ազգային դիմադրությունը»,- նշեց Բարոնյանը։

Հիմա եթերում