Փաշինյանի կուրսը տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման․ Անդրեյ Պերլա

Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Հայաստանում հանրաքվե անցկացնել՝ Եվրոպական միության և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով։ Նա նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի պատճառով մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Պուտինը ցույց է տալիս Հայաստանին, թե ինչ ընտրության առաջ է այն կանգնած։

Փորձագետի խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքական կուրսը տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանը որդեգրել է Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց աստիճանական, բայց հնարավորինս արագ դուրսբերման քաղաքականություն։ Փաշինյանի կատարած գրեթե բոլոր քայլերն ուղղված են Ռուսաստանի և նրա շահերի դեմ՝ հանուն Հայաստանի՝ Եվրոպական միության ազդեցության տակ մնալու կամ հայտնվելու իրավունքի», — եզրափակել է Պերլան։